17 11 2020

«Իրենց ոճին համահունչ շոու է». Աշոտ Մինասյանը` իրեն առաջադրված մեղադրանքի մասին

«Իրենց ոճին համահունչ շոու է». Աշոտ Մինասյանը` իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանը իրեն առաջադրված մեղադրանքը որակեց որպես շոու: Այս մասին նա ասել է ArmNews ՀԸ-ը տված հարցազրույցի ժամանակ:

«Եթե անգամ ես մտադրվել էի սպանել երկրի վարչապետին, ես որ ծառայել եմ մաքսային  ծառայությունում 18 տարի եւ ավելի, ես եղել եմ զինվորական եւ տիրապետում եմ գաղտնալսման բոլոր օրենքներին, նաեւ մաքսային համակարգում, ես գիտեմ` ինչպես է գաղտնալսումը կատարվում,  որը բազում անգամ մեր  համակարգի կողմից է կատարվել: Ես ինչպես կարող էի եթերում այդքան խոսել, բաց կապով քննարկել մարդասպանությունը: Գիտեք` ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ կարող են կպցնել մեկ ուրիշի հետ խոսացածա մեկ բառը, մեկ այլ խոսակցության հետ: Բոլորս այս երկուս եւ կես տարիների ընթացքում օգտագործած կլինի երկրի վարչապետ կամ վարչապետ բառերը եւ հետո խփել, սպանել, կրակել բառերը կա այս պատերազմի օրոք եւ կցել, ստեղծել մի հատ հետաքրքրիր ձեւաչափ, այսինքն` իրենց ոճին համահունչ շոու»,-ասաց նա:

Նշենք, որ  Աշոտ Մինասյանը ձերբակալվել էր ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման եւ 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով: Այժ նա ազատության մեջ է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ